Մոդրիչ. «Այս հանդիպումը միանգամայն այլ կլինի»
02/04/2014 19:38

Մոդրիչ. «Այս հանդիպումը միանգամայն այլ կլինի»

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատմել է Քրիշտիանու Ռոնալդուի և ակումբի երկրպագուների փոխհարաբերությունների մասին:

«Ես «Ռեալի» ու Ռոնալդուի հարաբերությունները կհամեմատեի ամուսնության հետ,- ասել է Մոդրիչը:- Երկրպագուներն ապացուցել են, որ սիրում են նրան, իսկ նա, իր հերթին, մեկ անգամ չէ հարգանք դրսևորել: Սակայն ցանկացած ամուսնության մեջ էլ լավ օրերի հետ նաև վատ օրեր են լինում:

Իսկ ի՞նչ վատ օրերի մասին է խոսքը: Հիշենք թեկուզ «Ռայո Վալեկանոյի» հետ վերջերս կայացած հանդիպումը: «Ռեալը» հաշվի մեջ առջևում էր 4:0 հաշվով, երբ Ռոնալդուն, աջ թևում ստանալով գնդակը, այն Ալվարո Մորատային փոխանցելու փոխարեն որոշեց ինչ-որ անհավանական բան արարել և գոլ խփել: Դա հանրության ուշադրությունից դուրս չմնաց, իսկ մարզադաշտում ուղեկցվեց սուլոցներով:

Դժգոհության ալիք բարձրացավ նաև «Բարսելոնի» ու «Սևիլիայի» հետ հանդիպումներից հետո: Քննադատվեցին Դիեգո Լոպեսը, Քարիմ Բենզեման ու Գարետ Բեյլը: Բայց հետո հասնելով տպավորիչ հաղթանակի` «Ռեալը» հարթեց սուր անկյունները:

Եթե այսօր մեզ հաջողվի ռևանշի հասնել «Բորուսիայի» նկատմամբ անցած տարի կրած պարտության դիմաց, հնարավոր կլինի խոսել շոկոլադային նոր հարաբերությունների մասին: Մենք հիշում ենք անցած տարվա խաղերը, սակայն այս հանդիպումը միանգամայն այլ կլինի»:

Մոդրիչ. «Այս հանդիպումը միանգամայն այլ կլինի»