ՀՀԿ պատգամավոր. Քառյակի նախաձեռնությունը դատապարտված է ձախողման
02/04/2014 18:29

ՀՀԿ պատգամավոր. Քառյակի նախաձեռնությունը դատապարտված է ձախողման

ԲՀԿ-ն սպառնում է ԱԺ մեծամասնությանը ապրիլի 28-ին քառյակի` կառավարությանն անվստահության հայտնելու գործընթացին խոչընդոտելու դեպքում՝ դիմել «բարիկադների և ցնցումների»:

Aysor.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով այս հայտարարությունը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը նշեց, որ «ընդդիմադիր ուժերի վարած քաղաքականությունը կրկին խոսում է նրա մասին, որ նրանք քաղաքական դաշտում կայանալու խնդիր ունեն»:

«Իհարկե յուրաքանչյուր ոք կարծիք հայտնելու և որոշում կայացնելու իրավունք ունի, սակայն պարզ պետք է գիտակցի, որ Ազգային ժողովում ՀՀԿ-ն ու իր կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկիրը» բացարձակ մեծամասնություն են կազմում, հետևաբար, կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը, առավել ևս «բարիկադների և ցնցումների» դիմելը` դատապարտված է ձախողման»,- հավալեց նա: 

Նախորդող հրապարակումներ՝ 4 ոչ իշխանական խմբակցությունները դռնփակ նիստ են անցկացնում

Ոչ իշխանական ուժերը ապրիլի 28-ին կառավարությանն անվստահություն կհայտնեն

 

ՀՀԿ պատգամավոր. Քառյակի նախաձեռնությունը դատապարտված է ձախողման