.jpg)
The American Interest. «Էրդողանը տապակվող թավայից թռավ և ընկավ կրակի մեջ»
The American Interest-ը տպագրել է հոդվածագիր Հենրի Բարքեյի՝ «Էրդողանը տապակվող թավայից թռավ ընկավ կրակի մեջ» խորագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.
«Թուրքիայի վարչապետ Էրդողանը հաղթեց Թուրքիյաի ՏԻՄ ընտրություններում, սակայն նրան կուսակցությունը դեռ օգոստոսին կայանալիք նախագահական ընտրությունների թեժ մրցակցության դեմ առ դեմ է կանգնելու:
Նա հաղթեց, չնայած կաշառակերության վերաբերյալ մեղադրանքներին, որից հետո աշխատանքից ազատվեցին 4 նախրարաներ, ինչպես նաև նա արգելափակեց Թուրքիայում Twitter և YouTube:
Այս ընտրություններից հետո կարելի է 4 կարևոր եզրակացության գալ: Առաջինը՝ Էրդողանի Արդարություն և Զարգացում կուսակցությանը հաջողվեց վարչապետի հարցում հանրաքվե անցկացնել, ընդդիմությունն էլ, չնայած մի շարք մեղադրանքների, կարծես ծուղակում է հայտնվել:
Երկրորդը՝ ԱԶԿ-ին նույնպես հաջողվել է քաղաքական ընդդիմությանը կրոնական առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի թվացյալ ստրուկներ դարձնել: Իսկ կառավարությունը հանդես եկավ որպես զոհ, այն ընթացքում, երբ նա փորձում էր հակահարված տալ:
Երորդը՝ ցույց տրվեց, որ այս ընտրությունները արդար էին և մաքուր:
Վերջապես, և ամենակարևորը, այդ ընտրությունները բևեռացրին երկիրն աննախադեպ ձևով: Իսկ այն մարդիկ, ովքեր չէին սիրում Էրդողանին և նրա կուսակցությունը, ընդունել էր նրա հաղթանակը:
Էրդողանը պետք է որոշի արդյո՞ք օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններում կդնի իր թեկնածությունը: Թուրքիան իր պատմության մեջ առաջին անգամ պետք է նախագահ ընտրի, ով պետք է հաղթահարի ձայների 50 տոկոսից ավելին: Էրդողանի հին գործընկերը, ԱԶԿ-ի համահիմնադիր և Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը կամ կմնա նախագահի պաշտոնում կամ վարչապետ կդառնա: Արդյո՞ք Էրդողանը պատրաստ է փոխզիջումների գնալ:
Ձայների 50 տոկոս շեմը հաղթահարելու համար Էրդողանին անհրաժեշտ է նաև քրդերի ձայնը: Քրդերը կանկնկալեն էական փոզիջումներ Էրդողանի կողմից, նախքան նրա օգտին քվեարկելը:
Թուրքիան դաժան իրավիճակում է, քանի որ երկու կողմերն էլ համախմբվել են «պատերազմ մինչև վերջ» արտահայտության մեջ: Ամենայն հավանականությամբ առաջիկա ամիսներին Թուրքիայում լինելու է լասկած, վախ, և հատուցում»: