.jpg)
The Telegraph. Ինչպես է Պուտինը հաղթել հոգեբանական պատերազմում
The Telegraph պարբերականն անդրադարձել է Ուկրաինայում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին և «Ուկրաինայի ճգնաժամ. Ինչպես է Վլադիմիր Պուտինը հաղթել հոգեբանական պատերազմում» խորագրով հոդված տպագրել:
«Ինչպես ակնհայտ է դառնում, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի սահմանից խոստացած զորքերի մասնակի դուրս բերումը տեղի չի ունենում, արևմտյան տերությունները հոգնել են Մոսկվայի հաջորդ քայլին սպասելուց: Ուկրաինայի հանդեպ Վլադիմիր Պուտինի վարքագիծը ցույց է տալիս, թե ինչպես պետք է իրականացնել հոգեբանական պատերազմ:
Ավելի քան մեկ դար առաջ, Լենինն իր ընկեր հեղափոխականներին նշել էր, որ բարոյալքելով թշնամուն՝ «հրապարակելով առաջին ագիտացիոն թռուցիկը» նշանակում է պատերազմել այլ ձևերով: Նախագահ Վլադիմիր Պուտինն այս դասը «սրտին մոտ» է ընդունել. Ուկրաինայի հանդեպ նրա վարքագիծը առաջարկում է մասնագետներին, թե ինչպես պետք է անցկացնել հոգեբանական պատերազմ:
Հաղորդագրությունների կտրուկ փոփոխություններով կամ շփոթեցնող նոր ազդանշանով, նա փորձում է մրցակիցներին հավասարակշռությունից հանել՝ իր համար պահպանելով նախաձեռնությունը:
Փետրվարի 25-ին, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վերահաստատեց Ուկրաինայի ներքին գործերին չմիջամտելու վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը:
Սակայն երեք օր անց, Ռուսաստանի զորքը գրավեց Ղրիմը և այսօրվա ճգնաժամի պատճառ դարձավ: Մինչև անցյալ ուրբաթ, ԱՄՆ նախագահ Օբաման բավարար չափով անհանգստացած էր և հրապարակային նախազգուշացումներ էր կատարում:
Ի պատասխան, Պուտինը զգուշորեն «իջեցրեց ջերմնաստիճանը»: Նա վերցեց հեռախոսն ու զանգահարեց Օբամային: Երկուշաբթի էլ Պուտինը վստահեցրեց Գերմանիայի կանցլեր Մերկելին, որ ռուսական զորքերից շատերը պետք է հետ քաշվեն սահմանամերձ տարածքից:
Երեքշաբթի, պարզ դարձավ, որ զորքերի դուրս բերում տեղի չի ունեցել: Փոխարենը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը զգուշացրել է «զանգվածային ռազմական առաջընթացի մասին»:
Այսպիսով լարվածություն ուժգնացավ, ինչպես Պուտինն էր ցանկանում: Ինչպիսի դժվարություններ էլ լինեն, Պուտինը հաղթել է հոգեբանական քարոզարշավում»: