ԼՂՀ վարչապետն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է քեսաբահայերին
03/04/2014 14:05

ԼՂՀ վարչապետն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է քեսաբահայերին

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ևս որոշել է օգնել քեսաբահայերին:

«Վարչապետն իր՝ մարտ ամսվա աշխատավարձը փոխանցում է քեսաբահայության օգնության հաշվեհամարին և կոչ անում բոլորին հնարավորինս աջակցել նրանց»,-այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ կառավարություն Facebook-յան էջից:

Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան Թուրքիայի կողմից երեք սահմանային կետերից հարձակում է տեղի ունեցել Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի վրա: Ավանից հեռացած հայերից շատերը տեղափոխվել են Լաթաքիա և ապաստանել տեղի եկեղեցում:

Քեսաբահայերին օգնելու համար հաշվեհամարներ են բացվել:

Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է քեսաբահայությանն աջակցելու համար բացված հաշվեհամարին:

Քեսաբահայերին օգնելու նպատակով բացված հաշվեհամարին իր աշխատավարձն է փոխանցել նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Նախորդող հրապարակում՝ Հրանուշ Հակոբյան. Քեսաբից 670 ընտանիք է տեղահանվել

 

· 

 

ԼՂՀ վարչապետն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է քեսաբահայերին