.jpg)
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է սահմանագիծ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է հանրապետության հարավային թև և ծանոթացել այնտեղ իրականացվող ծրագրերի ընթացքին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:
Այցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի հետ սահմանագծի ամրապնդման խնդիրներին:
Երկրի ղեկավարը հարավային թևի և ամբողջ հանրապետության սոցիալ-տնտեսական առաջընթացի ամենահուսալի գրավականն է համարել երկրի անվտանգության ապահովումը, որն իրականացնում է Պաշտպանության բանակը՝ հավելելով, որ այսուհետ էլ կարվի հնարավորը զինված ուժերի մարտունակության բարձր աստիճանը պահպանելու ուղղությամբ:
Այցելությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք: