Գարիկ Բարսեղյանը բրոնզե մեդալ է նվաճել
03/04/2014 12:02

Գարիկ Բարսեղյանը բրոնզե մեդալ է նվաճել

Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Բարսեղյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

57 կգ քաշային կարգում Բարսեղյանը նախնական գոտեմարտում 14:13 հաշվով պարտվել է Գենադի Տուլբեային, սակայն Չերնոգորիայի ներկայացուցիչը դուրս է եկել եզրափակիչ և հայ ըմբիշը հնարավորություն է ունեցել պայքարել բրոնզե մեդալի համար:

Այդ ճանապարհին Բարսեղյանը սփոփիչ գոտեմարտում պարտության է մատնել ադրբեջանցի Գալիկ Ալիևին և բրոնզե մեդալի համար պայքարում միավորներով հաղթել է Ռումինիայի ներկայացուցիչ Անդրեյ Դուկովին:

61 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Նարեկ Սանոյանը պարտվել է նախնական գոտեմարտում և դուրս մնացել հետագա պայքարից:
 

Գարիկ Բարսեղյանը բրոնզե մեդալ է նվաճել