.jpg)
03/04/2014 16:26
Վաղը Երևան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով վաղը` ապրիլի 4-ին, աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախատեսված են Նիկոլայ Բորդյուժայի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ: