ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը՝ Քեսաբի վերաբերյալ
03/04/2014 19:33

ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը՝ Քեսաբի վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն իր Twitter-ում հրապարակել է ՀԱՊկ անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը՝ Քեսաբի դեպքերի վերաբերյալ: Հայտարարության մեջ ասվում է.

«Մեր խորը մտահոգությունն ենք հայտնում Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ սիրիական բանակի ու «Ալ-Քաիդայի» հետ կապված ծայրահեղական ուժերի հակամարտության հետևանքով իրավիճակի կտրուկ սրման վերաբերյալ: Այս սրումը հանգեցրել է մարդկային կորուստների ու Քեսաբ քաղաքի հազարավոր հայ բնակիչների հարկադրված տեղահանություն: Խստագույնս քննադատում ենք խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառումն ու ահաբեկչական գործողությունները: Կոչ ենք անում հնարավորինս շուտ դադարեցնել բռնություններն ու ապահովել փախստականների անվտանգ վերադարձը»: 

Մանրամասները՝ կից փոստաթղթում: 



Հայտարարությունը ստորագրված է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների կողմից:

Նաև հավելենք, որ «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժեն հանդիպման սկզբում նշել է, որ հայտարարության տեքստը նախապատրաստել է հայկական կողմը:

Նախորդող հրապարակում՝ «Քեսաբի թեման պիտի չփակվի, բայց ապատեղեկատվություն էլ տարածել պետք չէ»

ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը՝ Քեսաբի վերաբերյալ