Դեմ եմ. Մեր շարժումը չի մարել, մենք մեր գործողությունները շարունակելու ենք
03/04/2014 09:43

Դեմ եմ. Մեր շարժումը չի մարել, մենք մեր գործողությունները շարունակելու ենք

«Դեմ եմ» քաղաքացիական շարժումը ապրիլի 12-ին նախատեսում է հավաք անցկացնել, սակայն տեղն ու ժամը նախաձեռնության անդամները դեռևս քննարկում են:

«Հայկական ժամանակի» տեղեկություններով, սակայն, հավաքը տեղի է ունենալու Ազատության հրապարակում: Շարժման անդամ Գևորգ Գորգիսյանը թերթի հետ զրույցում նշել է, որ նման հավաք նախատեսվում է. «Մենք պատրաստվում ենք ապրիլի 12-ին հանրահավաք անցկացնել` մեկնաբանելու Սահմանադրական դատարանի որոշումը ու որոշ հստակեցումներ կատարելու, նաև խոսելու մեր առաջիկա քայլերի, գործողությունների մասին: Մեր շարժումը չի մարել, մենք մեր գործողությունները շարունակելու ենք»,- ասել է նա:

Դեմ եմ. Մեր շարժումը չի մարել, մենք մեր գործողությունները շարունակելու ենք