ԿԳՆ. Ուսումնարաններում և քոլեջներում գնահատումը կդառնա 10 միավոր համակարգով
03/04/2014 16:43

ԿԳՆ. Ուսումնարաններում և քոլեջներում գնահատումը կդառնա 10 միավոր համակարգով

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սովորողների ընթացիկ գնահատման 10 միավորային համակարգի անցնելու մասին»:

ԿԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ համաձայն հրամանի` 2014-2015 ուսումնական տարվանից նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սովորողների ընթացիկ գնահատումը կիրականացվի 10 միավորային համակարգով:

Վերջինս հնարավորություն կտա մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ունենալ գնահատման միասնական համակարգ, բարձրացնել սովորողների շարժունության հնարավորությունները, ինչպես նաև ապահովել դյուրին անցումը մի կրթական ծրագրից մյուսին:
 

ԿԳՆ. Ուսումնարաններում և քոլեջներում գնահատումը կդառնա 10 միավոր համակարգով