.jpg)
Հուլիսի 20-ից Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» կինոփառատոնը
Այս տարի հունիսի 20-ից Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» կինոփառատոնը, որի ընթացքում ոչ ֆորմալ մոտեցում է դրսևորվելու բոլոր հարցերում՝ միջոցառումների անցկացման վայրերից սկսած, նստարանից մինչև մրցանակի հարցերում։
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասացին ներկա էին փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն, հոգևոր պատասխանատու Տեր Եսայի քահանան և
Ֆրեսկո նշանակում է որմնանկար, իսկ կազմակերպիչը «Ֆորմիկա» ընկերությունն է` Արարատյան թեմի աջակցությամբ: Այն 10 օր անցկացվելու է Երևանի մշակութային օջախներում, ծերանոցներում, բացօթյա՝ Կարապի լճում, ինչպես նաև ՀՀ մարզերում, կինոդիտմանը կհաջորդեն քննարկումներ, ինչպես նաև կլինի սուրդո թարգմանություն: Փառատոնի սիմվոլը ձուկն է:
Ասուլիսի բանախոս տեր Եսայի քահանան ասաց, որ փառատոնի նպատակն է պրոպագանդել մարդասիրությունն ու բարոյականությունը, հորդորել հայ ռեժիսորներին նկարահանել հոգևոր խնդիրների վերաբերյալ ֆիլմեր:
Փառատոնի համակարգող Աննա Կրապետյանի խոսքով՝ այժմ 25 երկրից հայտեր ունենք, իսկ Հայաստանից կա մոտ 30 հայտ:
Մրցույթի անվանակարգերից են «Լավագույն մարդասիրական ֆիլմը», «Սեր և խաղաղությունը», «Մեր օրերի հերոսը», «Լավագույն «մեսիջը» և այլն։