.jpg)
Գերմանական գյուղի բնակիչների կեսը հիվանդ է քաղցկեղով
Գերմանիայի Վեվելսֆլետ անունով 1500 բնակիչ ունեցող գյուղում մարդկանց կեսից ավելին հիվանդ է քաղցկեղով:
Առողջապահության ոլորտի մասնագետները դեռևս չեն կարողանում բացահայտել, թե ինչում է խնդիրը, սակայն գյուղի բնակիչները պնդում են, որ հիվանդության պատճառն իրենց անմիջական հարևանությամբ գտնվող ատոմակայանը, գործարանը և գյուղի մոտ տեղադրված էլեկտրափոխանցիչներն էլեկտրական սմոգ են ստեղծում գյուղի շուրջ:
Քաղցկեղի պատճառով իր երկու կանանց կորցրած գյուղապետը ասել է, որ Վեվելսֆլետի բնակիչները սկսում են հավատալ նրան, որ իրենց գյուղն անիծված է: