03/04/2014 13:19
ՀՀ գլխավոր դատախազն այցելել է Հրաչ Մուրադյանի տուն. yerakouyn.com
Այսօր առավոտյան ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն անակնկալ այցելել է Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի տուն: Այս մասին գրում է yerakouyn.com-ը:
Գ. Կոստանյանը հանդիպել է Հրաչ Մուրադյանի այրուն` տիկին Լարիսա Աղաբեկյանին և Հրաչի երկու եղբայրներին:
Դատախազը մտահոգություն է հայտնել, նախօրեին Երևան-Աշտարակ ավտոճանապարհի փակման առթիվ: Նա Հրաչ Մուրադյանի ընտանիքի անդամներին հրավիրել է դատախազություն:
Ըստ կայքի՝ հավանական է, որ այս հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 8-ին կայանալիք պռոշյանցիների հետ հանդիպման փոխարեն:
«Ասաց, որ հիմա էլ գործընթաց է գնում: Իսկ մեր հետագա քայլերի մասին պետք է դեռ վերլուծություններ անենք, տեսնենք ինչպես կկատարեն խոստումը»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Պռոշյանի գյուղապետի սպանությունից 1 տարի անց. Այստեղ պայքարելը իմաստ չունի