Ե՞րբ է «հակասահմանադրական ճանաչելը» վտանգավոր
03/04/2014 17:20

Ե՞րբ է «հակասահմանադրական ճանաչելը» վտանգավոր

Կուտակային կենսաթոշակային համակարգը գործելու է մինչև սեպտեմբերի 30-ը, բոլոր դրույթները ենթակա են կիրառման և կառաջանցնեն իրավական հետևանքներ, եթե այս օրենքի դրույթը որևէ անձի կողմից չկիրառվի: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը փոխանցեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Այս ընթացքում, ըստ նախարարի, կստեղծվի աշխատանքային խումբ, որը կանդրադառնա ՍԴ-ի կողմից հակասահմանադրական ճանաչված դրույթներին, կշտկեն և արդյունքում «կունենանք անխոցելի համակարգ»:

Հ. Թովմասյանը թվարկեց Սահամանդրության մի քանի ռեժիմներ, որոնց դեպքում ՍԴ որոշումը ուժի մեջ է մտնում որոշման պահից, կան դեպքեր, երբ կարելի է հետաձգել ՍԴ որոշման ուժի մեջ մտնելը, եթե այն տվյալ պահին հակասահամանադրական ճանաչելը վատնագավոր է և «առավել մեծ վտանգից խուսափելու» համար պետք է որոշումը հետաձգել, որն էլ արվել է, քանի որ «կան խնդիրներ, որոնք լուծված չեն»:

Իսկ մինչև սեպտեմբերի 30-ը այն դրույթները, որոնք ՍԴ-ն ճանաչել է հակասահմանադրական, համարվում են սահմանադրական և պահպանում իրենց իրավական ուժը:

Նախորդող հրապարակումներ՝ Հրայր Թովմասյանը՝ ՍԴ-ի որոշման մասին. Պարտվողներ և հաղթողներ չկան

Վարչապետ. Կուտակային համակարգը ուժի մեջ է մինչև սեպտեմբերի 30-ը

ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց կուտակային կենսաթոշակային օրենքի դրույթները



 

Ե՞րբ է «հակասահմանադրական ճանաչելը» վտանգավոր