Պատմության 10 ամենակարևոր լուսանկարները
03/04/2014 19:55

Պատմության 10 ամենակարևոր լուսանկարները

Լուսանկարչության գյուտը մարդկությանը հնարավորթյուն ընձեռեց անհամացնել բազմաթիվ պատմական պահեր: Անցյալի որոշ լուսանկարներ ցույց են տալիս, թե որքան հեռու ենք մենք գնացել, մյուսները ստիպում են հիշել պահեր, որոնք կցանկանայինք մոռանալ: Ներկայացնում ենք պատմության ամենակարևոր 10 լուսանկարները:

10. Գիլյոտինով վերջին մահապատիժը 

Լուսանկարիչ՝ Ռոջեր Վայոլեթթ

Նախկինում բազմաթիվ երկրներում պարբերաբար գլխատում էին հանցագործներին: Այս լուսանկարն արվել է Էժենա Վեյդմանի մահապատժից առաջ: Նա ավազակ և մարդասպան էր: 1939 թվականի հունիսի 17-ին բազմությունը հավաքվել էր դիտելու արյունալի մահապատիժը:

9. Նագասակի. Պայթյունից 20 րոպե անց

Լուսանկարի հեղինակը Հիրոմիչի Մացուդան է

1945 թվականի օգոստոսի 9-ին ԱՄՆ-ն ատոմային ռումբ նետեց Ճապոնիայի Նագասակի քաղաքի վրա: Պայթյունի հետևանքով մահացավ ավելի քան 40 հազար մարդ: Հազարավոր մարդիկ մահացան ավելի ուշ՝ այրվածքներից ու ճառագայթումից: Քաղաքը վերածվեց ավերակի:

8. Արևը նստում է Մարսի վրա 



Լուսանկարը՝ NASA/JPL/Texas A&M/Cornell-ի

Կոնտեկքստից կտրելու դեպքում դժվար է հասկանալ, որ այս լուսանկարը մեր մոլորակի վրա չէ արված: Սակայն իրականում Մարսի մայրամուտն է, որը չափազանց նման է Երկրից դիտվող մայրամուտին:

7. V-րդ Սոլվեյի կոնգրես 



Հեղինակ՝ Բենջամին Կուպրի

Այս լուսանկարն արվել է Սոլվեյի ամենահայտնի կոնգրեսներից մեկի ժամանակ, եր գիտնականները քննարկում էին քվանտային ֆիզիկան: Նրանցից ոմանք այնքան հայտնի էին, որ զարմանալի է նրանց բոլորին տեսնել մեկ լուսանկարում: Լուսանկարում Էրվին Շրյոդինգերն է, Նիլս Բորը, Մարի Կյուրին, Ալբերտ Էնշտեյնը և այլոք:

6. Տյանանմեն հրապարակի այլընտրանքային տեսքը



Լուսանկարը՝ Թերրիլ Ջոնսի

1989 թվականին այս հրապարակվում անցկացվող ցույցերի շնորհիվ պատմության մեջ մնաց 20-րդ դարի ամենակարևոր լուսանկարներից մեկը: Անհայտ ցուցարարի ձեռքին տեսնում ենք մթերքներ ու փաթեթներ: Նա պարզապես մարդ է, ով անցնում էր այդ վայրով: Լուսանկարի աջ կողմում մենք տեսնում ենք մոտեցող տանկը, միևնույն ժամանակ խաղաղ բնակիչներն ավելի ապահով վայր են փախնում, իսկ մեկը, ով ոչնչով չէր տարբերվում մյուսներից, որոշում է մնալ իր տեղում: Սա հիշեցնում է, որ բոլորն էլ կարող են սխրանք գործել:

5. Այրվող վանական



Այս լուսանկարի հեղինակը Մալքոլն Բրաունն է

Այս լուսանկարում վանական Թխիթ Կուանգ Դիկն է, ով իքնահրկիզվել է 1963 թվականին: Նա մահացել է պայքարելով Հարավային Վիետնամի իշխանությունների կողմից բուդդիսների հետապնդումների դեմ: Իշխանությունները բարդացրել էին բուդդիստների կյանքը՝ արգելելով նրանց գործածել ավանդական դրոշն ու զբաղվել մարզումներով:

4. Վերսալյան պայմանագրի ստորագրումը 



Լուսանկարը՝ Հենրի Հութթմանի

Վերսալյան պայմանագրով պաշտոնապես ազդարարեց Առաջին համաշշխարհային պատերազմի ավարտը; Թեպետ խաղաղության պայմանագրերը դրական են լինում, սակայն այս մեկի ստորագրումը սարսափելի էր: Դրա կետերում դառնություն ու վրեժ կար, և ոչ տրամաբանություն: 
  
3. Տենցինգ Նորգեյը՝ Էվերեստի գագաթին



Հեղինակ՝ Էդմունդ Հիլարի

Մարդիկ մշտապես ձգտում են նոր բարձունքներ գրավել: Ամենաբարձր գագաթը նվաճած առաջին մարդկանց պատմությունը բացառություն չէ, այն արդյունք է վճռականության ու կամքի:

Լուսանկարն արվել է 1953 թվականի մայիսի 29-ին: Էդմունդ Հիլլարն ու Տենցինգ Նորգեյը առաջինն էին, որ գրավեցին Էվերեստի գագաթը: 

 2. «Hubble Ultra Deep Field»

Լուսանկարը НАСА/ESA-ի

2003 թվականին Հուբբլը  իր օբյեկտիվը ուղևորեց դատարկ տարածություն, որը ստացավ Hubble Ultra Deep Field անվանումը: Այս լուսանկարը հնարավորություն տվեց ծանոթանալ տիեզերքի դեռևս անհայտ հատվածներից մեկին: Գիտնականները կարծում էին, որ այստեղ որևէ հետաքրքիր բան չեն գտնի, սակայն լուսանկարը դիտելուց հետո հասկացան, որ ոչ միայն սխալվել են, այլև գտել են նախկինում չբացահայտված բազմաթիվ հետաքրքիր երևույթներ:

1. Ոտնահետք՝ Լուսնի վրա
 

Հեղինակ՝ Բազզ Օլդրին

1969 թվականի հուլիսի 20: Տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը պատմության մեջ մնաց որպես մարդ, ով առաջինն է ոտք դրել Լուսնի մակերևույթի վրա: Պատմական իրադարձությունը հեռարձակվել է  միջազգային հեռուստատեսային լսարանի համար: Լուսնի վրա քամի չկա և, հետևաբար, անկախ նրանից, թե ինչ կկատարվի երկրի վրա, Լուսնի վրա մարդկային հետքը կմնա միլիոնավոր տարիներ: 

Պատմության 10 ամենակարևոր լուսանկարները