.jpg)
Կյանքից հեռանալուց առաջ հոր անակնկալը` 11-ամյա դստերը (Լուսանկարներ)
Բրիտանացի Ջիմ Զեցը, ով ենթաստամոքսային գեղձի 4-րդ աստիճանի քաղցկեղ ունի և նրան քիչ ժամանակ է մնացել ապրելու, յուրահատուկ անակնկալ է մատուցել իր 11-ամյա դստերը` նրա ծննդյան օրվա կապակցությամբ:
Ջիմ Զեցը դստերը` Ջոզիին, որպես հարսնացու ուղեկցել է դեպի խորան, որն էլ հուզիչ ֆոտոշարք է դարձել լուսանկարչուհի Լինդսի Վիլատորոյի կողմից:
Թեև աղջնակը 11 տարեկան է ու չի ամուսնանում, սակայն հագնվել է հարսի պես ու թույլ տվել, որ հայրը կենդանության օրոք ուղեկցի դեպի խորան։
«Գիտեմ, որ հայրիկիս այնքան ժամանակ չի մնացել ապրելու, որպեսզի տեսնի իմ իրական հարսանիքն ու ինձ դեպի խորան տանի, ուստի մենք նման բան կազմակերպեցինք: Սա իմ կյանքի լավագույն օրն էր»,- ասել է Ջոզին:





