.jpg)
Ռուզաննա Մուրադյան. ՄԱԿ-ում քվեարկությունը բխում էր մեր երկրի շահերից
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը առաջին հերթին բխում էր մեր երկրի շահերից: Aysor.am-ի հարցին, թե արդյոք ՄԱԿ-ի ԳԱ-ում Հայաստանի քվեարկությունը կարո՞ղ է խաթարել Հայաստան-Արևմուտք փոխհարաբերությունները, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:
Նրա համոզմամբ, եթե Հայաստանը նույնիսկ կողմ քվեարկեր, կրկին քննադատություններ էին հնչելու` այս անգամ այլ ուղղությամբ:
«Այս քվեարկությամբ Հայաստանը հավատարիմ մնաց իր կողմից որդեգրած արտաքին քաղաքականությանը` չանտեսելով ազգերի ինքնորոշման իրավունքը, որը միանգամայն կանխատեսելի պիտի լիներ Արևմուտքի համար»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ «ՀՀ-ն կողմ է քվեարկել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման օգտին»