Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում
03/04/2014 19:01

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում

Այսօր ժամը 17:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից:

Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ստեփանավանի, Հրազդանի, Սևանի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում և Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածում տեղում է թույլ ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: 

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում