Ով կլինի՞ հաջորդ վարչապետը. Հնարավոր է՝ ոչ ՀՀԿ-ական. aravot.am
03/04/2014 21:12

Ով կլինի՞ հաջորդ վարչապետը. Հնարավոր է՝ ոչ ՀՀԿ-ական. aravot.am

 Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում հայտարարվեց վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին:

Ինչպես փոխանցում է aravot.am-ը՝ նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է: Նա ասաց, որ դա պահի տակ ընդունված որոշում չէր, այլ կշռադատված և մտածված:

Հարցին՝ քննարկվե՞լ է նոր վարչապետի թեկնածությունը, Շարմազանովը պատասխանեց, որ դեռ ոչ: Մյուս հարցին, թե՝ հնարավո՞ր է, որ նոր վարչապետը լինի ոչ ՀՀԿ-ական, Էդ. Շարմազանովն ասաց. «Ամեն դեպքում, կառավարության և վարչապետի նշանակումը հանրապետության նախագահի և մեծամասնության մենաշնորհն է»:

Մանրամասները՝ Aravot.am-ի տեսանյութում:

 

Ով կլինի՞ հաջորդ վարչապետը. Հնարավոր է՝ ոչ ՀՀԿ-ական. aravot.am