.jpg)
Աֆղանստանում գերմանացի հայտնի լրագրող է սպանվել
Աֆղանստանում սպանվել է գերմանացի հայտնի ֆոտոլրագրող Անյա Նիդրինգհաուսը, իսկ նրա կանադացի գործընկեր Քեթի Գենոնը ստացել է ծանր վնասվածքներ և տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հաղորդում է «Associated Press» լրատվականը՝ հիշեցնելով, որ Անյա Նիդրինգհաուսը 48 տարեկան էր, իսկ պակիստանցի լրագրող Քեթին՝ 60:
Նշվում է, որ լրագրողները «Associated Press» գործակալության աշխատակիցներ են եղել և մի քանի տարի շարունակ աշխատել են Աֆղանստանում: Նրանք այս օրերին հետևում էին Աֆղանստանում ընթացող նախընտրական գործընթացներին: Ի դեպ՝ քվեարկության նախօրեին «Թալիբան» շարժման գրոհայինները սպառնացել են հարձակումներով և ահաբեկչություններով:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Պակիստանի հետ՝ սահմանին գտնվող փոքր քաղաքում: Լուսանկարչին ու լրագրողին մեքենայով ուղեկցելիս են եղել աֆղանական զինվորներ ու ոստիկաններ: Մեքենայում է եղել ևս մեկ լրագրող, ինչպես նաև՝ մեքենայի վարորդը: Ըստ նախնական վարկածի՝ մեքենային է մոտեցել ոստիկանի համազգեստով մի մարդ, ով և կրակել է լրագրողների վրա: