Վանդակից փախուստի դիմած կատուն դարձել է YouTube-ի աստղ (Տեսանյութ)
04/04/2014 20:18

Վանդակից փախուստի դիմած կատուն դարձել է YouTube-ի աստղ (Տեսանյութ)

Մարսելի անասնաբուժական կլինիկայում բնակվող կատուն վանդակներից փախնելու իր ձիրքի շնորհիվ դարձել է YouTube-ի իսկական աստղ:

Topnews.ru-ի փոխանցմամբ` մի քանի օր շարունակ անասնաբույժները զարմանքով արձանագրում էին, որ գիշերը վանդակի մեջ փակված կատուն առավոտյան իրենց դիմավորում է արդեն սենյակի դռան մոտ:

Անասնաբույժները որոշել են տեսախցիկներ տեղադրել և նկարահանել կատվի գործողությունները: Կատվի փախուստով տեսանյութը համացանցում դիտվել է 2 միլիոն անգամ:

Նշվում է, որ կատուն փախուստի տեխնոլոգիան ժամանակի ընթացքում հասցրել է կատարելության:
 

Վանդակից փախուստի դիմած կատուն դարձել է YouTube-ի աստղ (Տեսանյութ)