ՍԱՊԾ. Հայտնաբերվել են 4 860 ժամկետանց և թերի մակնշված հավկիթներ
04/04/2014 19:37

ՍԱՊԾ. Հայտնաբերվել են 4 860 ժամկետանց և թերի մակնշված հավկիթներ

Երևանում, Լոռու և Շիրակի մարզերում հայտնաբերվել է 4 860 ժամկետանց և թերի մակնշմամբ հավկիթներ: Aysora.am-ին այս մասին տեղեկացրեցին Սննդի անվտանգության պետական ծառայության պետի մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանը:
Հավկիթները ներկրված են եղել Բուլղարիայից և Ուկրաինայից:

Հարցին, թե ինչո՞ւ միայն մայրաքաղաքում և երկու մարզերում է դիտարկումներ իրականացվել, Ա. Սուքիասյանը փոխանցեց, որ բողոքներ ստացվել են այդ մարզերից ու Երևանից. «Հավկիրթների վաճառքը կասեցվել և ոչնչացվել»:

«Ոչ միայն խանութներում է դիտարկումներ կատարվել, այլև ներկրողների պահեստներում, հայտնաբերված ժամեկտանց հավկիթները ևս ոչինչացվել են»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հիմք ընդունելով ժամկետանց և թերի մակնշված ձվերի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ստացած ահազանգերը, ինչպես նաև լրատվամիջոցներում առկա տեղեկատվությունը՝ Ծառայությունը դիտարկումներ է անցկացնում ՀՀ ք. Երևանում, Լոռու և Շիրակի մարզերում: Դիտարկումները տևել են 4 օր:

Բաբկեն Պիպոյանը Aysor.am-ին հաղորդեց, որ ձվի պիտանելության ժամկետը առավելագույնը 25 օր է: Հետևաբար 60օր չի թույլատրվում, իսկ արտադրականի մասով` դրանք պահպանվում են արտադրական սառնարաններում -2-0 աստիճանում և այդ պայմաններում վտանգավոր չեն դառնում. «Շուկայահանված ձուն 25օր հետո արդեն իր մեջ պոտենցիալ վտանգ է պարունակում»:
 

ՍԱՊԾ. Հայտնաբերվել են 4 860 ժամկետանց և թերի մակնշված հավկիթներ