Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում
04/04/2014 20:35

Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում

Այսօր Ադրբեջանում տեղի է ունեցել Էրդողան-Ալիև համատեղ մամլո ասուլիսը, որի ընթացքում Թուրքիայի վարչապետն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ-Թայիփ Էրդողանն այս օրերին Ադրբեջանում է գտնվում աշխատանքային այցով:

APA լրավականի փոխանցմամբ՝ երկու պետությունների բարձր պաշտոնյաները նախ դեմ առ դեմ հանդիպում են ունեցել նախագահական նստավայրում, ապա հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով, որի ընթացքում Էրդողանը նշել է, թե Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:

Թուրքիայի վարչապետը նշել է նաև, որ զիջումների չեն գնա: Անդրադարձ է եղել նաև թուրք-ադրբեջանական հարաբերությունների ընդլայմանը, ինչպես նաև՝ հետագա համագործակցության հեռանկարներին:
 
Նախորդող հրապարակում՝ Էրդողան. Թուրքիան միշտ աջակցելու է Ադրբեջանին

Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում