Տոտտին, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի «ԱԱ-2014»-ին
04/04/2014 19:24

Տոտտին, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի «ԱԱ-2014»-ին

Դատելով ամեն ինչից` Չեզարե Պրանդելլին արդեն որոշել է Իտալիայի հավաքականի նախնական կազմը, որը կնախապատրաստվի Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014 թ. առաջնությանը: Ինչպես հայտնում է «Corriere dello Sport»-ը, արդեն հաջորդ շաբաթվա ընթացքում Պրանդելլին կհրապարակի ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը` բաղկացած 35 հոգուց, իսկ ավելի ուշ կկրճատի մասնակիցների թիվը` հասցնելով 23-ի:

Աղբյուրը նշում է, որ հավաքականի կազմում կհայտնվի «Պարմայի» առաջատար Անտոնիո Կասանոն, իսկ ահա Ֆրանչեսկո Տոտտին ու Լուկա Տոնին աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորություն չեն ստանա:

Տոտտին, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի «ԱԱ-2014»-ին