Տեսանյութ Քեսաբից. Զինյալները՝ հայ կնոջ տանը
04/04/2014 18:13

Տեսանյութ Քեսաբից. Զինյալները՝ հայ կնոջ տանը

KhabarArmani արաբալեզու հայկական կայքը տարածել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ զինյալներ զրուցում տարեց հայ կնոջ հետ, ով չի կարողացել հեռանալ Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանից։ Այս մասին գրում է Tert.am-ը: 

Տեսանյութում զինյալները մի քանի անգամ հարցնում են հայ կնոջը, թե արդյոք ուտելիք և ջուր ունի՞։
Նրանք հարցեր են տալիս կնոջը, որն, ըստ էության, լավ չի տիրապետում արաբերենին և դժվարանում է պատասխաններ տալ։

Զինյալները հարցնում են կնոջ զավակների մասին։ Նա պատասխանում է, թե տղան հիվանդ է ու չի աշխատում, և այժմ գտնվում է Լաթաքիայում։ 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Տեսանյութ Քեսաբից. Զինյալները՝ հայ կնոջ տանը