Ժիրինովսկին՝ ընդդեմ «Մակդոնալդսի». «Հետո Պեպսի-Կոլայով կզբաղվենք»
04/04/2014 14:45

Ժիրինովսկին՝ ընդդեմ «Մակդոնալդսի». «Հետո Պեպսի-Կոլայով կզբաղվենք»

ՌԴ Լիբերալ-դեմոկրատակա կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, թե ամեն ինչ անելու է, որպեսզի Ռուսաստանի տարածքում գործող «Մակդոնալդսները» փակվեն:

««Մակդոնալդսը» փակել է Ղրիմի իր մասնաճյուղերը: Շատ լավ: Թող մեզ մոտ էլ փակի: Քաղաքային կազմակերպություններին կոչ եմ անում ցույցեր կազմակերպել»,-ասել է Ժիրինովսկին ու հավելել, որ պարտադիր է հասնել «Մակդոնալդսի» ռեստորանների փակման ամբողջ երկրի տարածքում»:

«Որ հետքն անգամ չմնա: Հետո Պեպսի-կոլայով կզբաղվենք»,-հավելել է Ժիրինովսկին:

Միևնույն ժամանակ, հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ում «Մակդոնալդսի» գլխավոր գրասենյակում մտադիր են մոտ ապագայում վերաբացել Ղրիմի ռեստորանները՝ նշելով. «Ռեստորանների փակումը ժամանակավոր է և կապված է արտադրական խնդիրների հետ:Նրանք հույս ունեն դռները բացել Ղրիմի բնակիչների համար հենց որ հնարավոր լինի՝ չմանրամասնելով, սակայն, թե ինչ պայմաններ են պետք»:

Նախորդող հրապարակումներ՝ Ժիրինովսկի. Հանեք «Ы» տառը այբուբենից. Դրա համար մեզ Եվրոպայում չեն սիրում

Ժիրինովսկին առաջարկում է ՌԴ-ում սթափ մարդկանց միություն ստեղծել

 

 

Ժիրինովսկին՝ ընդդեմ «Մակդոնալդսի». «Հետո Պեպսի-Կոլայով կզբաղվենք»