.jpg)
Ավելի քան 40 հազար ռուսական անձնագրեր են տրվել Ղրիմի բնակիչներին
Ղրիմի շուրջ 100 000 բնակիչներ իրենց փաստաթղթերը տվել են` ռուսական անձնագրեր ստանալու համար: Ինտերֆաքսին հաղորդել է ռուսական միգրացիոն ծառայության մամլո քարտուղարը:
«Ավելի քան 40 հազար անձնագրեր արդեն տրվել են»,- ասել է մամլո քարտուղարը: Ավելի վաղ գերատեսչությունը հաղորդել էր, որ տրվելու է մոտ 2 մլն անձնագիր:
Դաշնային միգարցիոն ծառայությունը խոստացել է նաև Ղրիմի բնակիչներից ռուսական անձնագրերի և այլ փաստաթղթերի ձևակերպումների համար գումարներ չգանձել:
Համաձայն դաշնային միգրացիոն ծառայության հրամանի, Ղրիմում և Սևաստոպոլում ստեղծվել են Ռուսաստանի միգրացիոն գերատեսչության կառույց: