.jpg)
Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի արդեն նախկին դատավոր Էդգար Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատավոր:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամլո ծառայությունից:
Հրամանագրում մասնավորապես ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի մարտի 21-ի եզրակացությունը՝ որոշում եմ.
Էդգար Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները»:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյան