Նախագահը ստորագրել է կառավարության հրաժարականի մասին օրենքը
04/04/2014 18:20

Նախագահը ստորագրել է կառավարության հրաժարականի մասին օրենքը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Կառավարության հրաժարականի մասին օրենքը: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացրած հրաժարականը` որոշում եմ.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»,- ասված է Նախագահի հրամանագրում:

Նախորդող հրապարակումներ՝ Սերժ Սարգսյան. Կառավարությունում էական փոփոխություններ են լինելու

Տիգրան Սարգսյան. Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված


 

Նախագահը ստորագրել է կառավարության հրաժարականի մասին օրենքը