Պատգամավորը զայրացավ վարչապետի մասին հարցից. Հո կոֆեի բաժակ նայող չե՞մ
04/04/2014 18:02

Պատգամավորը զայրացավ վարչապետի մասին հարցից. Հո կոֆեի բաժակ նայող չե՞մ

Չեմ կարծում, որ վարչապետի հրաժարականը կարող էր պայմանավորված լինել ճնշումներով: Ընդհանուր առմամբ տեղեկացված չեմ ու հո կոֆեի բաժակ նայող չե՞մ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը՝ զայրանալով, որ լրագրողներն իրեն հարցնում են վարչապետի և ոչ նախապես որոշված՝ Մաքսային միության թեմայի մասին.

«Ես եկել էի Մաքսային միության մասին խոսելու համար, ոչ թե վարչապետի հրաժարականի վերաբերյալ կարծիք հայտնելու: Շնորհակալություն, ես գնում եմ»,- ասաց պատգամավորն՝ ավելացնելով.

«Երբ մարդկանց խնդրում ես, բացատրում, որ եկել ես ուրիշ հարցի մասին խոսելու, իսկ մարդիկ շարունակում են, ուրեմն շնորհակալություն, ես այլևս ոչ մի հարցի չեմ պատասխանի: Չի կարելի, հասկանում եք, գոյություն ունի փոխադարձ հարգանք»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել էր, թե Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն արդեն ստորագրել է ՀՀ նախագահը:

Նախորդող հրապարակում՝ Ռ. Հակոբյան. Վարչապետի հրաժարականը արդյունք է 4 ուժերի գործունեության

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է ներկայացրել
 

Պատգամավորը զայրացավ վարչապետի մասին հարցից. Հո կոֆեի բաժակ նայող չե՞մ