Ուղևորահոսքի 19 տոկոս աճ` նախորդ տարվա մարտի համեմատ
04/04/2014 15:39

Ուղևորահոսքի 19 տոկոս աճ` նախորդ տարվա մարտի համեմատ

Վերջին վեց ամիսներին օդային փոխադրումների ոլորտում առկա է և ուղևորների թվի, և չվերթերի թվի կանոնավոր աճ: Սա ՀՀ կառավարության կողմից հայտարարված «բաց երկնքի» քաղաքականության արդյունք է:

2014թ. մարտին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 19 տոկոսով: Եթե 2013թ մարտին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 102 295 ուղևոր, ապա 2014թ մարտի ցուցանիշը կազմում է 122 056 ուղևոր: Այս մասին հայտնում են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունից:

Չվերթերի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 17 տոկոս: 2014թ. մարտին կատարվել է 1517 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1295 չվերթի համեմատ:

Եթե 2013թ. մարտին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:

Ուղևորների թիվը 2013թ. մարտին Ուղևորների թիվը 2014թ. մարտին Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ

Ժամանող 48 041 55 377 + 15 %
Մեկնող 54 874 66 679 + 22 %
Ընդամենը 102 915 122 056 + 19 %

 

Ուղևորահոսքի 19 տոկոս աճ` նախորդ տարվա մարտի համեմատ