Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար
05/04/2014 17:57

Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում այսօր մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմշամարտի Եվրոպայի առաջնությունը:

98 կգ քաշային կարգում փայլուն մրցելույթներ է ունենում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը: Նախնական գոտեմարտում Արթուրը 7:0 հաշվով պարտության է մատնել ուկրաինացի Վլադիմիր Վասիլյովին: 1/16-րդ եզրափակչում 8:0 հաշվով առավելության է հասել խորվաթ Սինիչա Հոգասին, քառորդ եզրափակչում 9:0 հաշվով հաղթել է գերմանացի Ֆելիքս Ռադինջերին, կիսաեզրափակչում կրկին 9:0 հաշվով պարտության է մատնել Նորվեգիայի ներկայացուցիչ Մարտին Համլետ Նիելսենին:

Եզրափակչում Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալի համար կպայքարի Թուրքիան ներկայացնող Ցենկ Իլդեմի հետ:
 

Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար