Արգենտինայում ապրիլի 24-ը հռչակվելու է «20-րդ դարի 1-ին Ցեղասպանության օր»
05/04/2014 12:00

Արգենտինայում ապրիլի 24-ը հռչակվելու է «20-րդ դարի 1-ին Ցեղասպանության օր»

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի օրենսդիր խորհուրդը միանգամից երկու նախագիծ է ընդունել Հայոց ցեղասպանության մասին: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը: 

Արգենտինացի օրենսդիրներ Վիրջինիա Գոնսալես Գասը և Մարի Ռաքել Էռեռոն նախագիծ են ներկայացրել` առաջարկելով Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ը հռչակել «20-րդ դարի առաջին Ցեղասպանության օր»:

Այս նախագիծը հաստատվել է, օրենսդիր խորհուրդը նաև հաստատել է օրենսդիր Պաբլո Ֆեռեռայի նախագիծը, որով առաջարկվում է Կրթության նախարարությանը «անհրաժեշտ քայլեր ձեռնարկել քաղաքի առանձին դպրոցական թաղամասերում, կրթական ծրագրի շրջանակներում, «Հանդուրժողականությունը և հարգանքը ժողովուրդների միջև» թեմայով միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ:

«Հիշատակի մասին կրթությունը նշանակում է սովորեցնել հարգել և պաշտանել մարդու իրավունքները: Այս առումով Ցեղասպանության խնդրի մասին ուսուցման ընգրկումը կրթական ծրագրում շատ կարևոր է ոչ միայն ոգեկոչելու, այլև նման արտառոց և դաժան իրադարձությունների պատճառ դարձած հանգամանքներն ուսումնասիրելու տեսանկյունից»,- նշել է Ֆեռեռան:
 

Արգենտինայում ապրիլի 24-ը հռչակվելու է «20-րդ դարի 1-ին Ցեղասպանության օր»