Արնոլդ Շվարցնեգերն արժանացել է «Դարի կինոհերոս» մրցանակին
05/04/2014 15:29

Արնոլդ Շվարցնեգերն արժանացել է «Դարի կինոհերոս» մրցանակին

Լոնդոնում, ըստ Empire Magazine-ի ընթերցողների կարծիքի՝ որոշել են լավագույն դերասաններին: «Դարի կինոհերոս» մրցանակը բաժին է հասել դերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Արնոլդ Շվարցնեգերին: Մրցանակի է արժանացել նաև «Իքս մարդիկ» ֆիլմի հերոս Հյու Ջեքմանը: 

Ըստ Empire Magazine-ի ընթերցողների՝ Թոմ Քրուզը «ֆիլմերի լեգենդ է», «Empire հերոս» մրցանակին արժանացել է Սայմոն Պեգգը: 

«Լավագույն դերասան» մրցանակին արժանացել է Ջեյմս ՄաքԷվոնը, «Լավագույն դերասանուհի» մրցանակին՝ Էմմա Թոմփսոնը, «Լավագույն նոր աստղ»՝ Մարգո Ռոբբին, ով հանդես է եկել «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմում: 

Արնոլդ Շվարցնեգերն արժանացել է «Դարի կինոհերոս» մրցանակին