.jpg)
05/04/2014 14:07
Ադրիանո Գալլիանի. «Մարիոն երբեք իրեն վատ չի զգացել «Միլանում»
«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալլիանին հերքել է այն տեղեկությունը, որ հարձակվող Մարիո Բալոտելլին ուզում է հեռանալ ակումբից:
«Մարիոն երբեք իրեն վատ չի զգացել «Միլանում»: Կրկնում եմ` ոմանք մոռանում են, թե ինչպես նա թիմին օգնեց անցած մրցաշրջանի երկրորդ մասում, երբ մենք Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեցինք: Նա թիմում ընդամենը մեկ տարի երկու ամիս է անցկացրել, և ակումբում բոլորը գոհ են Մարիոյից»,- հայտարարել է Գալլիանին: