.jpg)
05/04/2014 14:41
ԱԺ նախագահը երկուշաբթի օրը կմեկնի Վիլնյուս
Ապրիլի 7-8- ը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Վիլնյուսում կմասնակցի Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովին, որին հրավիրված են նաև Արևելյան գործընկերության անդամ երկրների խորհրդարանների նախագահները: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ մամուլի ծառայությունից:
Խորհրդաժողովում ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով: Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ: