.jpg)
Կլոպ. «Վոլֆսբուրգը» մոտիվացիայի պակաս չի ունենա»
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է «Վոլֆսբուրգի» հետ խաղից իր ակնկալիքներով:
«Սա Բունդեսլիգայի կենտրոնական հանդիպումներից մեկն է: «Վոլֆսբուրգը» ներկա պահին գերազանց մարզավիճակում է,- ասել է Կլոպը goal.com-ին տված հարցազրույցում:- «Վոլֆսբուրգը» բավական ուժեղ է, որպեսզի մեզ հետ խաղում հավակնի միավորների: Այս խաղում հաղթանակը «Բորուսիայի» համար լուրջ քայլ կլինի 2-րդ տեղը գրավելու առումով:
Հաշվի առնելով, որ «Բայերն» անհաջողության է մատնվել «Համբուրգի» հետ խաղում, «Վոլֆսբուրգը» 4-րդ տեղ բարձրանալու հնարավորություն է ստացել և հաստատ մոտիվացիայի պակաս չի ունենա:
Այո, մրցաշրջանի վերջնամասում մեր թիմը լուրջ ճնշման տակ է հայտնվել, սակայն դա մեզ չի հուզում, որովհետև ֆուտբոլիստները սովորել են խաղալ նման պայմաններում»: