Այս շաբաթ մեր դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց
05/04/2014 13:26

Այս շաբաթ մեր դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 30-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: 

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին` խիստ անհրաժեշտության դեպքում ձեռնարկելով նաև պատասխան քայլեր: 

Այս շաբաթ մեր դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց