.jpg)
Պակիստանում 9 ամսեկան երեխան մեղադրվում է սպանության փորձի մեջ
Պակիստանում 9 ամսեկան երեխայի ծնողները սպանության փորձի մեղադրանքով կանգնել են դատարանի առջև: Այս մասին գրում է Gazeta.ru կայքը:
Երեխային ու նրա ընտանիքին մեղադրում են վառելիքային ընկերության աշխատակիցներին քարկոծելու մեջ, ովքեր փորձել են ապամոնտաժել գազի հաշվիչը:
Ընտանիքի հայրը նշել է, որ իրենց դատում են, քանի որ ավելի վաղ մասնակցել են թաղամասում էներգամատակարարման քաղաքականության դեմ բողոքի ակցիային:
Դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել երեխային, քանի որ մեղադրանքը հակասում է քրեական պատասխանատվության նվազագույն տարիքին: Պակիստանում քրեական պատասխանատվության ենթարկելու նվազագույն տարիքը 12-ն է: Այնուամենայնիվ, մեկ շաբաթ անց, երբ կկայանա հաջորդ դատական լսումը, երեխան պետք է «ներկայանա» դատարան: