.jpg)
Պիկե. «Իմ վերականգնումն ընթանում է լավ տեմպով»
«Բարսելոնի» պաշտպան Հերարդ Պիկեն հույս ունի բժիշկների կողմից նշված ժամկետից շուտ վերադառնալ շարք: Ըստ բժշկական եզրակացության` վնասվածքի պատճառով, որը ստացել է «Ատլետիկոյի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում, նա պետք է բաց թողներ մեկ ամիս:
«Երախտապարտ եմ նրանց, ովքեր աջակցում են ինձ,- գրել է Պիկեն ֆեյսբուքյան իր էջում:- Իմ վերականգնումն ընթանում է լավ տեմպով: Ամեն օր համառորեն աշխատում եմ, որպեսզի ավելի շուտ վերադառնամ, քան ենթադրվում է»: