Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ
05/04/2014 12:25

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ

Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Բերդ քաղաքի թիվ 2 մանկապարտեզի վերանորոգված շենք և ծանոթացել նախադպրոցական հաստատության վերանորոգման աշխատանքներին, ինչպես նաև ստեղծված պայմաններին:

Թիվ 2 մանկապարտեզի տնօրեն Շուշանիկ Գալստյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այժմ երեխաների համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ ֆիզիկական և կրթական զարգացման համար: Մինչև վերջերս, մանկապարտեզի տնօրենի խոսքով, մանկապարտեզը ջեռուցվում էր փայտե վառարանների միջոցով, իսկ նոր շենքում կառուցվել է լոկալ ջեռուցման համակարգ:

Նշենք, որ Բերդ քաղաքի թիվ 2 մանկապարտեզը կառուցվել է 1984 թվականին: Շենքը երկհարկանի է և բաղկացած է չորս մասնաշենքից: Մանկապարտեզ հաճախում է 220 երեխա: Վերանորոգման աշխատանքներն ավարտվել են 2013 թվականի տարեվերջին: 

Նախագահի մամուլի գրասենյակից տեղեկանում ենք, որ այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը կլինի մարզի սահմանամերձ մի շարք բնակավայրերում և մարզկենտրոն Իջևանում:


 

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ