.jpg)
Էկվադորում հրաբուխը 10 կմ բարձրությամբ մոխիր է արտանետել
Էկվադորի կենտորոնական հատվածում գտնվող Տունգուրաուա հրաբուխը 10 կմ բարձրությամբ մոխիր և ծուխ է արտանետել, հաղորդում են երկրի իշխանությունները: Մտավախություն կա, որ հրաբուխը կսկսի ժայթքել: Այս մասին հաղորդում է interfax.ru-ն:
Տունգուրաուա հրաբուխը գտնվում է մայրաքաղաք Կիտոյից 130 կմ հարավ, փետրվարի սկզբներից բարձր ակտիվություն է նկատվել: Փորձագետները հաղորդում են, որ ուրբաթ օրը հրաբխի ներսում տեղի է ունեցել հզոր պայթյուն:
«Ներկայումս մոխրի թույլ արտանետումներ են գրանցվում» Twitter-յան իր էջում գրել է ռիսկերի կառավարման ազգային քարտուղարությունը: Տունգուրաուա, որը թարգմանաբար նշանակում է «կրակե կոկորդ», ակտիվ է 1999թ-ից: