.jpg)
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Այսօր, ապրիլի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ին, 8-ին, 9-ին օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 7-ի գիշերը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 8-9-ին` նաև ամպրոպ:
Քամին արևելյան` 2-7 մ/վրկ, 8-9-ին ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 5-ին կբարձրանա 3-5 աստիճանով, 6-ին արևելյան շրջաններում նույնքանով կնվազի, 7-8-ին ամենուրեք կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում՝
Ապրիլի 5-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 6-ին, 8-9-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից:
Երևանում ցերեկը սպասվում է +15 +17, երեկոյան +11 +13, գիշերը +3 +5 աստիճան: