Արամ MP3-ը հայտարարել է, որ հոմոֆոբ չէ (Տեսանյութ)
07/04/2014 20:27

Արամ MP3-ը հայտարարել է, որ հոմոֆոբ չէ (Տեսանյութ)

Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ի` Ամստերդամում կայացած ելույթին է անդրադարձել Wiwiblogs.com-ը: Հրապարակման համաձայն` երգչի կատարումը գրեթե անթերի է:

Այդ օրը եղել է նաև Արամ MP3-ի ծննդյան օրը, սակայն երբ նա սկսել է կատարել իր «Not Alone» երգը, հանդիսատեսը սկսել է սուլել և աղմկել:

Բացի այդ` Արամ MP3-ը համերգի ժամանակ ներողություն է խնդրել իր հայտարարության համար, թե իր համար անընդունելի է «Եվրատեսիլ-2014»-ի Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վյուրսթը: Արամը հայտարարել է, որ հոմոֆոբ չէ:

Արամ MP3-ն ու հաղորդավարներն ասել են, որ նրան սխալ են մեջբերել Հայաստանում:

Նախորդող հրապարակումներ՝ Արամ MP3. Միգուցե Կոնչիտան լավ տղա է

Կոնչիտան՝ Արամ mp3-ի մասին. «Օհ, փաստորեն նա չի՞ ամուսնանա ինձ հետ»

 

Արամ MP3-ը հայտարարել է, որ հոմոֆոբ չէ (Տեսանյութ)