.jpg)
Ադրբեջանցի պատգամավոր. «ԱՊՀ-ն կեղծ կառույց է»
Անկախ պետությունների համագործակցությունը կեղծ կառույց է, որը չպետք է լուրջ ընդունել: Այս մասին, «Հաքքին.ազ» լրատվական կայքի փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆաևը:
Նրա խոսքով, եթե ԱՊՀ երկրներից մեկը ներխուժում է մեկ այլ պետության տարածք, ապա նշանակում է, որ այդ կառույցը միասնական սկզբունքներով չի առաջնորդվում:
Վերջինս որպես թարմ օրինակ նշել է Ռուսաստանին, նշելով, որ նա օկուպացրել է Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան: Ադրբեջանցի պատգամավորը ագրեսորների թվում չի մոռացել նշել նաև Հայաստանին:
Հիշեցնենք, որ վաղը Բաքվում տեղի է ունենալու ԱՊՀ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի կոմիտեի նիստը, որին հայկական պատվիրակությունը մասնակցելու հնարավորություն չի ստացել: