.jpg)
07/04/2014 19:00
Ադրբեջանցի զինծառայողը կրակ է բացել զորամասի հրամանատարի ուղղությամբ
Ադրբեջանցի զինծառայող Սեյմուր Ղյարյաքմյազլին կրակ է բացել համածառայակից Ինթիգամ Իսմայիլովի, ինչպես նաև` զորամասի հրամանատարի տեղակալ Ռամին Ալիևի ուղղությամբ, ինչի հետևանքով Իսմայիլովը տեղում մահացել է, իսկ հրամանատարի տեղակալը ծանր վիճակում տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:
Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը փաստը հաստատել է: