.jpg)
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀԿ կանանց խորհրդի անդամներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի անդամներին` ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպման սկզբում Նախագահ Սահակյանը շնորհավորել է կանանց մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ` մաղթելով հաջողություն և ամենայն բարիք: Քննարկվել են Հայաստանի ու Արցախի խորհրդարանների միջև կապերի հետևողական խորացմանը և ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք: