.jpg)
Դոնեցկը հռչակել է անկախությունը և սպասում է ռուսական զորքերին (Տեսանյութ)
Դոնեցկում ռուսամետ ակտիվիստները հռչակել են Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը և խնդրում են Մոսկվային զորքեր մտցնել Ուկրաինա:
Topnews.ru-ի փոխանցմամբ, Դոնեցկի ժողովրդական հանրապետության խորհուրդը խնդրանքով դիմել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Համագումարում ընդունված հայտարարության մեջ նշվում է, որ իրենք՝ որպես ռուսական աշխարհի փրկիչ տեսնում են Ռուսաստանին և օգնություն են խնդրում Մոսկվայից, քանի որ ինքնուրույն չեն կարողանա դիմակայել կիևյան խունտային:
Համագումարի մասնակիցների՝ Պուտինին ուղղված դիմումը ներկաների կողմից ընդունվել է ծափահարություններով: Նշվում է, որ Դոնեցկի քաղաքային խորհրդի շենքի վրա ծածանվում է ռուսական դրոշը, իսկ շենքի դիմաց հավաքվել են ցուցարարներ:
Դոնեցկի ժողովրդական հանրապետության ստեղծման մասին հանրաքվեն նախատեսվում է անցկացնել մայիսի 11-ին: