Սյուզի Մելիքյանի երջանկության բանաձևը. Ladynews.am
07/04/2014 19:14

Սյուզի Մելիքյանի երջանկության բանաձևը. Ladynews.am

Ladynews.am-ի հյուրասրահում է երգչուհի Սյուզի Մելիքյանը:

-Սյուզի՛, ամուսնությունից հետո ի՞նչ փոխվեց քո կյանքում:

-Կարելի է ասել` ամեն ինչ, առօրյան, աշխարհայացքը և էլի շատ բաներ:

-Ստացվո՞ւմ է համատեղել անձնական կյանքն ու կարիերան:

-Ամեն ինչ մեզանից է կախված, եթե մի բան շատ ենք ցանկանում, հասցնում ենք և անում:

-Սյուզի՛, ընտանիքում, ամուսնական կյանքում ինչպիսի՞ն ես, ինչպե՞ս կբնորոշես քեզ:

-Այնպիսին եմ, ինչպիսին չէի պատկերացնում, որ կարող եմ լինել:

-Այսի՞նքն:

-Հոգատար, ուշադիր, տան ու ընտանիքի հետ կապված:

-Պատահո՞ւմ է, որ հոգնես կենցաղային պարտականություններից:

-Ո՛չ, չեմ հոգնել դեռ, անգամ հաճելի է:

- Իսկ ո՞ր ուտեստն ես հաճույքով և ամենալավը պատրաստում:

-Ամեն օր տարբեր ուտեստներ եմ պատրաստում, որպեսզի հետաքրքիր լինի: Մենք միայն առավոտյան ենք տանը սնվում, աղցաններ եմ հաճախ պատրաստում և փորձում եմ կամաց-կամաց ամեն ինչ էլ սովորել:

- Երգչուհի, գեղեցկուհի, ով ունի բազմաթիվ երկրպագուներ, ամուսնությունից հետո երկրպագուներիդ թիվը նվազե՞ց:

-Ո՛չ, չի նվազել, նման բան չեմ նկատել: Իմ երկրպագուները շատ հավատարիմ են, միշտ հետաքրքրվում են ինչ նորություններ ունեմ, ինչ գործունեություն եմ ծավալում:

-Արդեն որպես ամուսնացած կին, կասե՞ս՝ ինչ է նշանակում լինել լավ կին:

-Դա տարիների ընթացքում է հաջողվում, ամեն դեպքում` ես փորձում եմ լինել այդպիսին: Լավ կնոջ կերպարի մեջ ինձ համար կարևոր են տղամարդու հանդեպ ունեցած հավատարմությունն ու ուշադրությունը: Ընդհանրապես շատ բաներ կան, որոնք կնոջ մեջ պետք է լինեն, որպեսզի տղամարդու համար հաճելի լինի տվյալ կնոջ կողքին:

-Հասցրե՞լ ես հասկանալ ինչ է պետք տղամարդուն, որպեսզի նա իրեն երջանիկ ու սիրված զգա սիրելի կնոջ հետ:

-Հասցրել եմ հասկանալ, դա մի քիչ անհատական է, բայց կարծում եմ` կարևոր է տղամարդը կնոջից ստանա ջերմություն և հանգստություն:

-Գեղեցիկ և ներկայանալի տեսք ունենալու համար ի՞նչ պետք է անի կինը ըստ Սյուզի Մելիքյանի:

-Կինը պետք է ներքուստ գեղեցիկ լինի, այդ ներքին գեղեցկությունն էլ պահանջում է ներքին հանգստություն, բարություն: Արտաքնապես գեղեցիկ լինելու համար էլ պետք է խնամել և պահպանել այն, ինչ տվել է բնությունը:

-Սյուզի՛, ինչպիսի՞ ներքին հատկանիշների կրող պետք է լինի կինը, որպեսզի տղամարդուն գրավի:

-Յուրաքանչյուր տղամարդու դեպքում այդ հատկանիշները տարբեր են, սակայն անկեղծությունն ու մաքրությունը ցանկալի ու գնահատելի են միշտ:

-Կանացի ի՞նչ թուլություններ ունեք:

-Կոսմետիկ միջոցների, օծանելիքների և այլ կանացի իրերի նկատմամբ:

-Ի՞նչ է պետք կնոջը երջանիկ լինելու համար:

-Կնոջը պետք է սիրել և լինել սիրված. դա է երջանկության բանալին: 

Սյուզի Մելիքյանի երջանկության բանաձևը. Ladynews.am